Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արո­ն­յա­նը շա­րու­նա­կում է մնալ վե­ցե­րոր­դը

Արո­ն­յա­նը շա­րու­նա­կում է մնալ վե­ցե­րոր­դը
04.12.2020 | 01:19

ՖԻ­ԴԵ-ն հրա­պա­րա­կել է դեկ­տեմ­բեր ամս­վա լա­վա­գույն շախ­մա­տիստ­նե­րի դա­սա­կարգ­ման ա­ղյու­սա­կը։ Լևոն Ա­րո­նյա­նը պահ­պա­նել է իր տե­ղը 6-րդ հո­րի­զո­նա­կա­նում։ Հա­յաս­տան­ցի շախ­մա­տիստ­նե­րից Գաբ­րիել Սարգ­սյա­նը 53-րդն է, Հրանտ Մել­քու­մյա­նը` 78-րդը, Կա­րեն Գրի­գո­րյա­նը` 96-րդը:


Ա­ռա­ջա­տա­րը աշ­խար­հի գոր­ծող չեմ­պիոն, նոր­վե­գա­ցի Մագ­նուս Կարլ­սենն է:
Կա­նանց ցան­կը գլ­խա­վո­րում է չի­նու­հի Հու Յի­ֆա­նը։ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից Է­լի­նա Դա­նիե­լյա­նը 57-րդն է, Ան­նա Սարգ­սյա­նը՝ 59-րդը, Լի­լիթ Մկրտ­չյա­նը՝ 73-րդը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ